|
«Արազա» հասարակական բարեգործական կազմակերպությունը գործում է 1997թ-ից: «Արազա» ՀԲԿ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, կամավոր հիմունքներով միավորված անձանց, ոչ առևտրային կազմակերպություն է, որի առաքելությունն է` մարդու իրավունքների և շահերի պաշտպանության միջոցով աջակցել իրավական, ժողովրդավար, զարգացած տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով պետության կայացմանը:
Կազմակերպության նպատակներն ու գործունեության ուղղվածություններն են`
1. հասարակության խոցելի խմբերի` աշխատանքային, զբաղվածության ու սոցիալական շահերի պաշտպանվածության բարձրացման նպատակով օրենսդրական դաշտի և պետական քաղաքականության բարեփոխումների գործընթացների մասնակցություն և հանրային ներգրավվածության բարձրացում,
2. հասարակության խոցելի խմբերի` աշխատանքային, զբաղվածության և սոցիալական իրավունքների պաշտպանության նպատակով անվճար իրավաբանական խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցում և կրթական ծրագրերի իրականացում,
3. Հասարակության խոցելի խմբերի համար նոր աշխատատեղերի ստեղծմանն աջակցող` Փոքր և Միջին բիզնեսի ու համայնքային զարգացման քաղաքականությունների և ծրագրերի մշակման ու իրականացման մասնակցություն: |
 |
Նախագահ` Թամարա Աբրահամյան |
 |
Փոխնախագահ` Գոհար Նալբանդյան |
 |
Ադմինիստրատիվ ( Էդուարդ Սիմոնյան)
• Գրասենյակային գործունեության կազմակերպում եւ վերահսկում
• Ծառայությունների և ապրանքների գնումների ապահովում |
 |
Իրավաբանական (Արթուր Աթարբեկյան)
• Մասնակցություն օրենսդրական բարեփոխումների գործընթացին
օրենքների հանրային քննարկման կազմակերպում
առաջարկների ներկայացում, լոբինգ
• Մասնակցություն անկախ դիտորդի ինստիտուտի ձեւավորման գործընթացին
• Մասնակցություն հասարակական և սոցիալական գոերծընկերության ինստիտուտի ձևավորման ու զարգացման գործընթացին
• Մասնակցություն ժողովրդավարության զարգացման գործընթացին հասարակության իրազեկության եւ տեղեկատվության բարձրացման միջոցով
• Անվճար իրավաբանական օգնության ծառայություն |
 |
Սոցիալական (Գայանե Կանայան)
• Անվաճար տեղեկատվական եւ միջնորդային ծառայությունների մատուցում
• Փոքր բիզնեսի զարգացմանը նպաստող ուսուցողական ծրագրեր
• Բիզնես ծրագրերի մշակման եւ ֆինանսական աղբյուրների հայթհայթման ծառայություններ
• Շահառու ընտանիքների երեխաների համար առողջապահական, կրթական և մշակութային ծրագերի իրականացում
• Շահառու ընտանիքների համար մարդասիրական օգնության ծրագրեր |
 |
Արտաքին կապեր և ֆոնդահայթայթում (Անուշ Աբրահամյան)
• Ոլորտին վերաբերվող տեղեկատվական նյութերի հավաքագրում և համակարգում
• Կազմակերպության մասին տեղեկատվական նյութերի մշակում, պատրաստում և տարածում
• Դոնորների եւ հովանավորների հայթհայչում, դրամահավաքների կազմակերպում
• Համագործակցության կապերի ստեղվում |
 |
Կրթա-Մշակութային (Վիոլետա Գուլկանյան)
• Լսողության խանգարում ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպում
• Երեխաների դաստիարակության, ձեւավորման եւ սոցիալիզացիային նպաստող հքտություններ
• Հայ եւ արտասահմանյան մշակույթին եւ հոգեւվոր արժեքներին հաղորդակից դարձնելուն ուղղված ծրագրեր |
| |
Տեղեկատվության վերլուծության եւ Ծրագրերի մշակման (Գ. Կարապետյան)
• Սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում, հետազոտու-թյունների եւ վիճակագրական տվյալների վերլուծություն
• Նպատակային ծրագրերի նախագծերի մշակում
• Կազմակերպության ֆինանսական միջոցների կառավարում և վերահսկում
|
 |
Երիտասարդական թեւ (Նարե Սիմոնյան)
Երիտասարդության հավաքագրում և ներգրավում կազմակերպության ծրագրերում |
Անդամակցություն |
|
Անդամակցում է Oxfam «Քաղաքացիական հասարակության համագործակցության», «Դաշինք» բնապահպանական և CRINGO ցանցերին, համագործակցում է «Հարավային Բլոկ» ցանցի հետ:
2002թ-ից կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է զբաղվածության և սոցիալական հարցերով զբաղվող ՀԿ-ներից կազմված ՙԱշխատանք և Օրենք՚ կոալիցիան, որն ակտիվ և արդյունավետ մասնակցում է զբաղվածության ոլորտը և աշխատանքային շուկան կանոնակարգող օրենսդրական դաշտի և քաղաքականության զարգացման, Աղքատության Հաղթահարման Ռազմավարական Ծրագրի մշակման ու իրականացման գործընթացներին և դրանցում ունի լուրջ ձեռքբերումներ:
2004թ-ից «Արազա»-ն հանդիսանում է ՀՀ Նախագահին առընթեր հակակոռուպցիոն հանձնաժողովի մոնիտորինգի` կրթական, դատաիրավական, ֆինանսական խմբերի և ԱՀՌԾ իրականացման կառավարման աշխատանքային խմբի անդամ:
2007թ-ից նախաձեռնել և ձևավորել է ՙՀանրային ցանց՚-ը, որը սկսած 2008թ-ի մայիսից ակտիվ մասնակցում է Կառավարության և Ազգային ժողովի օրինաստեղծ գործընթացներում:
|
| |
|
Մասնաճյուղեր`
• Տավուշի մարզ` ք. Դիլիջան
Ներկայացուցչություններ`
• Արագածոտնի մարզ` ք. Թալին
• Կոտայքի մարզ` գ. Սոլակ
• Շիրակի մարզ` գ. Բանավան
2007թ-ից մարզերում գործում է ցանցի անդամ կազմակերպությունների համագործակցությամբ: |
|
|
Հասցե
Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան 375028 փ. Կիեւյան 7 բն. 94 (իրավաբանական)
ք.Երեւան 375012 փ. Ա.Խաչատրյան 26շ.,50բն. (գրասենյակ)
Հեռ`. (+374 10) 26 52 82, 22 70 97, 27 89 06
Էլ. փոստ: araza@arminco.com
araza@info.am
Ինտերնետ էջ: http://www.spyur.am/araza.htm
http://www.format.tv/araza.html
http://www.arazango.narod.ru |
| |
|
|
|