Հիմնական շարունակական ծրագրեր (առ այսօր)

Ծառայություններ

1. Հասարակության խոցելի խմբերին տրամադրում է անվճար տեղեկատվական եվ իրավաբանական խորհրդատվական, հոգեբանական, մասնագիտական կողմնորոշման եւ մասնագիտական վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման միջնորդական ծառայություններ Երեւան քաղաքում:

2. Հասարակության խոցելի խմբերի հարցերով զբաղվող եվ նորաստեղծ կազմակերպություններին տրամադրում է անվճար տեղեկատվական, խորհրդատվական ծառայություններ:

Ուսուցողական դասընթացներ Շահառուների համար`

1. Լսողության խանգարում ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպում, հանրակրթական դպրոց հաճախելու նախապատրաստելու նպատակով:

2. Ինքնուրույն աշխատանքի որոնելու եվ գտնելու, գործատուին ներկայանալու, աշխատանքային պայմանագրերի կնքման, աշխատանքային էթիկայի թեմաներով:

Ուսուցողական դասընթացներ Հասարակական կազմակերպությունների համար`

1. Կազմակերպության կառավարման, շահառուների եվ համայնքի կարիքների բացահայտման եվ սեցիալական գործընկերության ձեվավորման, ծրագրերի մշակման եվ կառավարման հմտությունները;

2. Շահերի պաշտպանության, վերլուծական փաստաթղթերի պատրաստման, մասնակցային ինստիտուտների ձեվավորման եվ նրանցում հանրային շահերի ներկայացման ու լոբբինգի հմտությունները թեմաներով:

Իրականացված Ծրագրեր

Սոցիալական աջակցության և զարգացման

• « Փոքր բիզնեսի ստեղծման աջակցության ծրագիր » փախստական եվ գործազուրկ 850 ընտանիքների համար իրականացվել է ստարտային ֆինանսավորում ու վերահսկում: World Vision, « Vision » ֆիրմա, UN Word Food Programme, ՊՌՕՍՄԵ.

• « Գործազուրկ փախստականների տվյալների բազայի ստեղծում » : ՄԱՓԳՀ, ՀԿ կենտրոն

• « Ամառային ճամբար » փախստական ընտանիքների երեխաների համար, ինտեգման, ֆիզիկական կուլտուրայի եւ առաջնային առողջության պահպանման կրթական ծրագրով, ք. Երեւանում, Վրաստանում և Բուլղարիայում ՄԱՓԳՀ, UMCOR, UNHCR

• Խորհրդատուների հրավերք Շիրակի մարզի Բանավանի ֆերմերային տնտե-սության, Սոլակ գյուղի ձկնաբուծարանի և « Արազա » կազմակերպության կարողությունների զարգացման և ֆինանսական կայունության ռազմավարական եւ բիզնես պլանի կազմելու աջակցություն: CESO

• Կոտայքի մարզի Սոլակ, Արագածոտնի մարզի Թալին և Ակունք գյուղում ճանապարհների, ջրագծերի, դպրոցի և մանկապարտեզի վերանորագման աշխատանքների կազմակերպում և վերահսկում: USAID/UN, Word Food Programme

Իրավապաշտպան

• «Անցագրային փաստաթղթեր»-ի շուրջ ծառացած հարցերի մեկնաբանություն տալու նպատակով` հանդիպումների շարք Երեւան քաղաքի շուրջ 950 փախստականների համար:
Մասնակցել են` ՄԱԿ-ի ՓՀԳՀ - պ-ն Լ. Մգբանգստոնը, ՀՀ-ում Ռուսաստանի հյուպատոս պ-ն Խրուլյով Միգրացիայի եւ Փախստականների վարչության ներկայացուցիչներ

• «Իրավաբանական պաշտպանվածություն» - անվճար իրավաբանական խորհրդատվություն` Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի հեռավոր գյուղերի փախստականների համար:

• Անվճար իրավաբանական կլինիկաների եւ իրավաբանական օգնության ծառայությունների ցանցի ստեղծում: Կոալիցիոն ծրագիր` «Երիտասարդների իրավական եւ սոցիալական աջակցության կենտրոն», «Ընտանիք եւ նոր աշխարհ», «Երեւակ» ՀԿ-ների հետ: USAID/ Chemonics International Inc

Կրթամշակութային ծրագրեր

• Հայրենիքին ծանոթացնելու մշակութային միջոցառումների ծրագիր` Հայաստանում կամավոր աշխատանքային պրակտիկան անցկացնող 12 սփյուռքահայ ուսանողների համար: Սախարովի Ֆոնդի հետ համատեղ

• «Փոքր բիզնեսի ստեղծման աջակցության ծրագիր» փախստական եվ գործազուրկ 850 ընտանիքների համար իրականացվել է բիզնես ծրագրերի մշակման, իրականացման, կառավարման հիմտությունների ուսուցում World Vision, «Vision» ֆիրմա, UN Word Food Programme, ՊՌՕՍՄԵ.

• Առաջին անգամ Հայաստանում «Փոքր ծավալի բրոնզե քանդակ»-ի սիմպոզիում` նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, եւ ցուցահանդես Ազգային Պատկերասրահում: Հովանավորներ` ՀՀ Ազգային Պատկերասրահ, «Հայէլեկտրամեքենա» ԲԸ, «ԱՍԱ», «Արեւելք», «Արարատ» ՍՊԸ-ներ

Շահերի պաշտպանություն եւ ժողովրդավարություն

• Նոր «Ընտրական օրենսգիրք»-ը լուսաբանող սեմինարներ, Աժ-ի եւ ՏԻՄ-ի ընտրություններին բնակչության ընտրական իրավունքի գիտելիքների, քաղաքացիական ակտիվության բարձրացման նպատակով Երեւան, Գյումրի, Աշտարակ, Աբովյան, Հրազդան քաղաքներում:

• «Զբաղվածության իրավունքի պաշտպանվածություն» - «Բնակչության Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխություններ: Կոալիցիոն ծրագիր: Կոալիցիա «Աշխատանք եւ Օրենք» USAID/World Learning, ALSP մասնկցությամբ Սոցիալական ապահովության նախարարություն

• «Անկախ դիտորդի առաքելություն եւ քարոզչություն» - անկախ դիտորդի ինստիտուտի ձեւավորման, հասարակական ակտիվության, ժողովրդավարության զարգացմանը նպաստելու նպատակով: UNDP, IFES.

• Հանրային մասնակցություն Ազգային Ժողովի օրինաստեղծ գործընթացում Նիդեռլանդների թագավորության դեսպանատուն (MATRA)

• «Դեմոկրատական կառավարում և քաղաքացիական հասարակության զարգացում» - ԱԺ-ի հետ ՀԿների համաcործակցության և ԱԺ-ի տեղեկատվական աղբյուներից օգտվելու հմտությունների ուսուցում: USIS

• «Զբաղվածության իրավունքի պաշտպանվածություն» - oրենքների, նրանց կիրառման կարգերի և ծրագրերի մասին տեղեկատվության տարածման գերատեսչական ակտի ընդունուման պիլոտային ծրագիր Արագածոտնի մարզում: USAID/COUNTERPART/ CDPF

• Հանրային մասնակցություն Ազգային Ժողովի օրինաստեղծ գործընթացում Նիդեռլանդների թագավորության դեսպանատուն (MATRA)

• «Աջակցություն ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում երիտասարդության մասնակցության բարձրացմանը» ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարություն ՊՈԱԿ

Մարդասիրական օգնության ծրագրեր

• Լսողական արատ ունեցող երեխաների համար լսողական ապարատի տրամադրում:

• «Դեղորայքի բաշխում» փախստական ընտանիքներին (200 ընտանիք) եւ զինվորականներին (1 զորամաս): ՀՕԽ-ի գրասենյակ,Մայր Աթոռ եկեղեցի

• «Բարի կամք, բարի գործ, բարի ելք» IFES

• «Երբ գալիս է սեպտեմբերը»

• Ամանորյա տոնական հանդիսություններ 120 երեխաների համար: UNISEF

• Սիստեմատիկաբար «Մարդասիրական օգնության» ծրագրեր` հագուստի, գրենական պիտույքների, հիգիենիկ պարագաների բաշխում: IRD, UMCOR, Counterpart International Imc.

Ապագա Ծրագրեր

Ապահովել «Հանրային ցանց»-ի ակտիվ մասնակցությունը Կառավարության և Ազգային ժողովի օրինաստեղծ գործընթացներում աջակցելով հանրային շահերի ներկայացումը ու պաշտպանությունը: «Հանրային ցանց»-ը զուգահեռաբար հետամուտ է Կառավարության հետ քաղաքացիական հասարակության և մասնավորապես ՀԿ-ների համագործակցության ինստիտուտների, իրավական հիմքերի և մշակույթի ձևավորման գործընթացին:

Մասնակցություն Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսված միջին մասնագիտական հաստատությունների և աշխատանքային շուկայի բարեփոխումների գործընթացներում, հանրային շահերի պաշտպանության և աջակցության նպատակով:

ՀՀ ռազմավարական ծրագրերի եւ օրենսդրական բարեփոխումների մասնակցություն

ՀՀ Ռազմավարական ծրագրեր`

• « Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգ »

• « Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր »

• « ՀՀ 2001-2010 թ.թ. կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի հայեցակարգ »

• Կայուն Զարգացման ծրագիր

• Կայուն Զաչգացման Ծրագրի Սոցիալական գործընկերության իֆստիտուտի Հայեցակարգ և Համաձայնագիր

• Հանրային Խորհրդի Կանոնակարգ

• ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ հասարակական կազմակերպությունների միջև մասնակցային համագործակցության կանոնակարգ

Օրենսդրական բարեփոխումների մասնակցություն

« Փախստականների մասին » ,« Հասարակական կազմակերպությունների մասին » « Ավելացված արժեքի մասին » , « Կրթության մասին » , « Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» , « Պարտադիր բժշկական ապահովագրության վճարների մասին » , « Հիվանդի իրավունքի պաշտպանության մասին » ,« Փախստական կառուցված բնակարենները սեփականության իրավունքով փախատականներին հատկացնելու մասին » , « Սոցիալական աջակցության տրամադրման մասին » , « Բարեգործության եւ հովանավորչության մասին » , « Զինապարտության մասին » ,« Աշխատանքային օրենսգիրք » , « Զբաղվածության խրախուսման եւ գործազրկության դեպքերից սոցիալական պաշտպանության մասին »

Հանրային կրթություն եւ իրազեկություն

Տպագրություններ

• Օրենքների մեկնաբանությամբ տեղեկատվական թերթիկներ

• Սոցիոլոգիական հետազոտությունների եւ վիճակագրական տվյալների հիման վրա վերլուծականներ

• Աշխատաշուկան կանոնակարգող օրենքների կիրառման ազդեցության գնահատման հետազոտությունների, օրենքի նախագծի մասնագիտական փորձաքննության, հանրային քննարկումների արդյունքների և հավաքագրված առաջարկների ու դրանց հիման վրա մշակված միասնական առաջարկությունների առաջարկությունները ներկայացնող տեղեկատու բրոշյուրներ

• « Կողմնորոշվեր աշխատաշուկայում » տեղեկատվական, ուսուցողական ուղղեցույց ձեռնարը

• « Հանրային ձայն Ազգային ժողովում » Տեղեկատուները.....

• «Աջակցություն ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում երիտասարդության մասնակցության բարձրացմանը» ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարություն

       
Copyright © 2009 Araza WEB.MASTER